ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության վերջնական արդյունքների ներկայացում

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների  ուսումնասիրության վերջնական արդյունքների ներկայացում
18.03.2014 | 21:08

Մարտի 18-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին ներկայացրեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Արարատի և Արմավիրի մարզպետարանների ու ջրային ոլորտում ներգրավված գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

ՈՒսումնասիրության արդյունքների համաձայն՝ վերջին 6-8 տարիների ընթացքում Արարատյան դաշտում էապես նվազել է ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը: Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնքներում ներկայում զգացվում է խմելու և ոռոգման ջրի պակաս, ինչը բացասաբար է ազդում նշված համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի վրա: ՈՒսումնասիրությունը նաև շեշտադրում է ՀՀ կառավարության կողմից այնպիսի գործողությունների իրականացման խիստ անհրաժեշտությունը, որոնք նպատակաուղղված կլինեն լուծելու վերոնշյալ խնդիրներն՝ արդյունավետ կառավարման ու վերահսկման մեխանիզմների ներդրման և ջրային ռեսուրսների պահպանման միջոցով: Այդ միջոցառումները կնպաստեն իրավիճակի բարելավմանը և Հայաստանի գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակի աստիճանական վերականգնմանը:
Տվյալ ուսումնասիրությունը տեղական և միջազգային փորձագետների, ինչպես նաև «Հայջրնախագիծ ինստիտուտ» և «Մել-Հով» ընկերության մասնագետների միամյա համագործակցության արդյունք է, որն ավարտվել է 2014 թ. փետրվարին: Այն ներառում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հաշվեկշռի վերաբերյալ նախկինում կատարված ուսումնասիրությունների վերլուծություն, անցյալում և ներկայում ստորերկրյա ջրերի օգտագործման գնահատում ու վերլուծություն, ջրատար հորիզոնների նկարագրություն, ինչպես նաև դրանցից ջրառի և սնման ծավալների գնահատում: ՈՒսումնասիրությունը նաև տրամադրում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանն ուղղված առաջարկություններ՝ հաշվի առնելով տարածքում ընթացիկ և կանխատեսվող ջրի պահանջարկը:

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ